Սերբիան որպես աջակցություն Ռուսաստանից անվճար կստանա 6 միավոր ՄիԳ-29 կործանիչ, 30 միավոր Տ-72 տանկ և 30 մարտական հետախուզապարեկային զրահափոխադրիչ մեքենա` ԲՌԴՄ-2: Ինքնաթռիների արդիականացումը կիրականացվի 3 փուլով և կարժենա Սերբիային 180-230 մլն եվրո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը հղում կատարելով Tanjug-ին:
«Եթե մենք գնեինք այնպիսի ինքնաթիռներ, որոնք կրում են մեր ցանկացած հրթիռները, ապա դրանց արժեքը կկազմեր մոտ 600 մլն եվրո»,- ասել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը:
Ըստ Վուչիչի՝ ձեռք բերված պայմանավորվածությունները զգալիորեն կբարելավեն սերբական բանակի հնարավորությունները:
Հանդիպմանը քննարկվել է նաև «Բուկ-Մ1» և «Բուկ-Մ2» ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև «Տունգուսկա» հրանոթահրթիռային համալիրների հարցը:
«Մենք այսօր կարող էինք վերցնել նաև «Բուկ-Մ1» և «Բուկ-Մ2»` շուկայական գներով: Բայց այս պահի դրությամբ, մենք այդպիսի գումար (500 մլն եվրո) չունենք, ավելի լավ է սպասենք 2018-ին»,-ասել է Սերբիայի վարչապետը: