Իրանը մտադիր է ընդլայնել հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ: Այդ մասին դեկտեմբերի 23-ին Բիշքեկում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ հանդիպմանը:
Ռոուհանին Բիշքեկ է ժամանել երկօրյա այցով դեկտեմբերի 22-ի երեկոյան: Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:
«Իրանը մտադիր է ընդլայնել հարաբերությունները ԵԱՏՄ հետ և մտադիր է ազատ առևտուր վարել միության հետ»,-հայտարարել է Ռոուհանին: Նա հույս է հայտնել, որ այդ հարցը կքննարկվի ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպմանը Մոսկվայում դեկտեմբերի 25-ին: