Սևակ Խանագյանը՝ X-Factor Ուկրաինայի հաղթող (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12:14     25 դեկտեմբերի, 2016

Ուկրաինայում ավարտվել է X-Factor նախագծի յոթերորդ եթերաշրջանը: Նախագծի հաղթող է ճանաչվել մեր հայրենակից Սևակ Խանագյանը:

Խանագյանը ծնվել է Հայաստանում: 7 տարեկանում հայրը սովորեցրել է սինթեզատոր նվագել, իսկ ավարտել է երաժշտական դպրոցի ակորդիոնի բաժինը: 2014 թվականին Սևակը ընդունվել է Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական դասական ակադեմիա:


© armedia.am