Նեթանյահուն արգելել է իր նախարարներին շփումները Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի հետ

10:34     26 դեկտեմբերի, 2016

Իսրայելի վարչապետ Բենյամին Բեթանյահուն բոլոր նախարարներին հրահանգել է այցեր չկատարել այն երկրներ, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկել են Իսրայելի դեմ բանաձևի օգտին, ինչպես նաև չհանդիպել այդ երկրների նախարարներ հետ, հայտնում է Корреспондент-ը:

Նեթանյահուն նաև հայտարարել է, որ 2017 թվականի հունվարին Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ ինքը չի հանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:

Նշենք, որ հրեական բնակավայրերի կառուցումը դատապարտող և Իսրայելի մայրաքաղաքը օկուպացված տարածք ճանաչող բանաձևի օգտին ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկել էին ՄԱԿ-ի ԱԽ 14 անդամ՝ այդ թվում նաև Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Չինաստանը ևՃապոնիան:


© armedia.am