Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր ԶԼՄ-ների լրագրողների ձերբակալությունները և նրանց հանդեպ բռնաճնշումները։ Նախօրեին Թուրքիայի իրավապահները հատուկ գործողություններ են անցկացրել Ստամբուլում և Դիրաբերքիրում, որի շրջանակներում ձերբակալվել են ընդդիմադիր «Բիրգյուն» շաբաթաթերթի պատասխանատու Մահիր Քանաաթը, «Դիքեն» լրատվական կայքի խմբագիր Թունջա Օղրեթենը, լրագրող Մեթին Յոքսուն և «Դիհաբեր» կայքի խմբագիր Օմեր Չելիքը:
Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել «Դիհաբեր» կայքի խմբագիր Չելիքի, զենքով սպառնացել են նրա մորն ու կնոջը։ «Դու լուրեր ես գրում, հա՞: Դե հիմա գրիր տեսնենք, դուք հայի ծնունդներ եք, դե գրիր տեսնենք», – ասել են հատուկջոկատայիններն ու մի քանի անգամ հարվածել խմբագրին::