ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել գործող նախագահ Բարաք Օբամայի ստորագրությամբ հրամանների մոտ 70 տոկոսը։ Այս մասին Fox հեռուստաալիքի եթերում հայտել է Կոնգրեսի նախկին խոսնակ հանրապետական Նյուտ Գինգրիչը։
«Նրա (Օբամայի) հրամանների մոտ 60 կամ 70 տոկոսը կչեղարկվի Թրամփի կողմից»,-հայտարարել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Թրամփը կարող է չեղարկել Օբամայի նաև այն հրամանները, որոնք օբյեկտիվ պատճառներով վերանայման ենթական չեն, դրա համար ուղղակի պետք է «խելացի իրավաբաններ»։
Հանրապետականը Օբամայի վերջին գործողությունները բնութագրել է «հուսահատ»՝ համեմատելով նրա ժառանգությունը «տիկնիկի հետ, որից օդը բաց են թողել, և այն դեռ սեղմվում է ու սեղմվում»։