Համացանցում է հայտնվել Սոչիից ոչ հեռու գտնվող Ադլերի «Огонек» լողափի վեբ-տեսախցիկների տեսանյութը, որում լուսաբռնկում է երևում երկնքում՝ գրեթե նույն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սիրիա ուղևորվող Ռուսաստանի ՊՆ Տու-154 ինքնաթիռի կործանումը:
Տեսանյութի իսկության դեպքում դա կարող է նշանակել, որ ավիավթարը տեղի է ունեցել ինքնաթիռում պայթյունի հետևանքով: Նշենք, որ Մոսկվան շարունակում է հեքել նման վարկածի հավանականությունը: