Սև ծովում Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի կործանման գործով ստուգվում է չորս հիմնական վարկած: Այս մասին Интерфакс-ին հայտնել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնից:
«Հիմնական աշխատանքային վարկածներն են՝ շարժիչի մեջ կողմնակի առարկաների ընկնելը, անորակ վառելիքը, նավավարման սխալը, ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը», - հայտնել են ԱԴԾ-ում:
Նշվում է, որ «oդանավում ահաբեկչական գործողության կամ դիվերսիայի հնարավորությունը մատնանշող նշաններ ու փաստեր ներկայում չեն ստացվել»: