Իսրայելի պաշտպանության նախարարը կոչ է արել հրեաներին լքել Ֆրանսիան

11:23     27 դեկտեմբերի, 2016

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կոչ է արել Ֆրանսիայում բնակվող հրեաներին լքել այդ երկիրը։ Այս մասին հայտնում է Haaretz-ը։

«Հավանաբար եկել է ժամանակը՝ Ֆրանսիայի հրեաներին ասելու. «Դա Ձեր երկիրը չէ, դա Ձեր հողը չէ, հեռացե՛ք Ֆրանսիայից և եկե՛ք Իսրայել»»,-հայտարարել է նա իսրայելական «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության ժողովի ժամանակ։

Լիբերմանի այս հայտարարությունը կապված է 2017 թվականի հունվարի 15-ին նշանակված Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով միջազգային համաժողովի հետ, որը կանցկացվի համաժողովի նախաձեռնող Ֆրանսիայում։ Համաժողովի մասնակից պետք է դառնան մոտ 70 պետություններ ու միջազգային կազմակերպություններ։


© armedia.am