ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունի, սակայն ներկայում հանդիսանում ուղղակի մի վայր, որտեղ կարելի է հաճելի զրուցել:
«ՄԱԿ-ն այնպիսի վիթխարի ներուժ ունի, բայց այժմ այն միայն ակումբ է, որտեղ մարդիկ կարող են հավաքվել, զրուցել ու լավ ժամանակ անցկացնել: Շատ ցավալի Է» ,- գրել է նա Twitter-ում:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ երդմնակալությունից հետո կփոխի ՄԱԿ-ի հետ կապված ամեն ինչ: