«Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)- Հայաստան. արդյունաբերական կոոպերացիայի զարգացման հեռանկարները». համաժողով Ծաղկաձորում

14:00     27 դեկտեմբերի, 2016

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության ներկայացուցչությունը Ծաղկաձորում անցկացրեց ֆորում, որի քննարկման թեման հանդիսացավ Միության ներսում արդյունաբերության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացումը, այդ մասին նշված է ԵՏՀ պաշտոնական հաղորդագրությունում:

 ԵՏՀ արդյունաբերության վարչության ղեկավար Նիկոլայ Կուշնարյովը հայտնեց ԵԱՏՄ երկրների՝ այդ ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունների, առաջնահերթությունների մասին:

Ֆորումի երկրորդ հատվածում ներկայացվեցին դեպի ռուսական շուկա հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումների օրինակներ: Քննարկվեցին կոնֆլիկտային իրավիճակների օպերատիվ լուծումների համակարգային տարբերակներ:

 Ֆորումի արդյունքում ՀՀ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը ամփոփեց կազմակերպությունների առաջարկները, որոնց հիման վրա ընդունվել է հետագա գործողությունների որոշում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ իրականցվող:

 


© armedia.am