Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության ներկայացուցչությունը Ծաղկաձորում անցկացրեց ֆորում, որի քննարկման թեման հանդիսացավ Միության ներսում արդյունաբերության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացումը, այդ մասին նշված է ԵՏՀ պաշտոնական հաղորդագրությունում:
ԵՏՀ արդյունաբերության վարչության ղեկավար Նիկոլայ Կուշնարյովը հայտնեց ԵԱՏՄ երկրների՝ այդ ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունների, առաջնահերթությունների մասին:
Ֆորումի երկրորդ հատվածում ներկայացվեցին դեպի ռուսական շուկա հայկական ապրանքների մատակարարումների սահմանափակումների օրինակներ: Քննարկվեցին կոնֆլիկտային իրավիճակների օպերատիվ լուծումների համակարգային տարբերակներ:
Ֆորումի արդյունքում ՀՀ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունը ամփոփեց կազմակերպությունների առաջարկները, որոնց հիման վրա ընդունվել է հետագա գործողությունների որոշում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ իրականցվող: