Անկարայի դատարանը լրատվամիջոցներին արգելել է լուսաբանել Ռուսաստանի դեսպանի սպանության հետաքննության ընթացքը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ իր աղբյուրին հղումով:
Արգելվել է նաև տարածել Ռուսաստանը թուրքերի աչքերով ցուցահանդեսի տեսագրությունը, որտեղ սպանվել է Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստան դեսպանը սպանվել էր դեկտեմբերի 19-ին: սպանությունը կատարել էր 22-ամյա թուրք ոստիկանը, որին թուրքական հատուկ ուժայինները անմիջապես ոչնչացրել են: Ռուսաստանի ԱԳՆ-ն դեսպանի սպանությունը որակել էր որպես ահաբեկչություն: