Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և առաջին տիկին Մակա Չիչուան մասնակցել են երկու հանրային միջոցառման` հաջակցություն տեղական արտադրողների և կարիքավոր երեխաններին, փոխանցում է Sputnik Грузия-ն: «Գնիր վրացականը» ակցիայի շրջանակներում նրանք վրացական արտադրության մթերքներ են գնել Հավլաբարի շուկայում և մթերային խանութներում: Նախագահական զույգը երեխաների համար ձեռք է բերել նաև Քութաիսիի գործարանում արտադրված հագուստ: Վրաստանի նախագահն ու առաջին տիկինը կոչ են արել հասարակությանը միանալ ակցիային և գնել վրացական արտադրության ապրանքներ: