ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կքննարկվի կազմակերպության խորհրդի հաջորդ նստաշրջանում` ապրիլին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ինչպես հայտնի է, ռոտացիոն կարգի համաձայն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձներ ՀՀ ներկայացուցիչը: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը, այնուհետև Երևանյան գագաթաժողովի ժամանակ որոշման կայացումը հետաձգվեց՝ Ղազախստանի նախագահ Նազարբաևի բացակայության պատճառով:
«Պայմանավորվել ենք, որ ապրիլին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը, որտեղ համապարփակ կերպով կքննարկվի գլխավոր քարտուղարի հարցը: Այսօր դա չի քննարկվել, քանի որ քվորում չկար: Գիտեք, որ անդամ երկներից մեկի պատվիրակությունն այդ աշխատանքային հանդիպումներին չի մասնակցել»,-ասել է Բորդյուժան: