Թեհրանը Բաքվին զգուշացրել է, որ Իսրայելի ներկայությունը տարածաշրջանում Ադրբեջանի համար շահեկան չէ: Այս մասին Russia Today-ին տված հարցազրույցում նշել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղգանը:
«Մենք Ադրբեջանի մեր ընկերների ուշադրությունը հրավիրել ենք այն հանգամանքի վրա, Իսրայելին տարածաշրջան մուտք ապահովելը իրենց օգուտ չի բերի: Իրանը դա չի հանդուրժի», - նշել է նախարարը: