«Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ժամանակ Ռուսաստանի ակտիվ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ հասնել լայնամասշտաբ ռազմական գործողությունների կասեցմանը, որոնք բռնկվել էին 2016 թվականի ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղում: Վիեննայում Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ մայիսյան հայ-ադրբեջանական գագաթաժաղովի և Սանկտ-Պետերբուրգում եռակողմ հանդիպման ընթացքում ջանքեր են գործադրվել իրավիճակի լարվածության թուլացման և բանակցությունների շարունակման համար», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ «2016 թվականի հիմնական արտաքին քաղաքական արդյունքը» վերնագրով ամփոփիչ հոդվածում;
Հոդվածում նաև ընդգծվում է, որ երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակի և բազմակողմ մեխանիզմներում և կազմակերպություններում փոխագործակցության տեսանկյունից Հայաստանի հետ համագործակցությանը բնորոշ էր ավանդական բարձր մակարդակը: