Կուբայում օրենքով սահմանափակել են Ֆիդել Կաստրոյի անվան կիրառումը

11:20     28 դեկտեմբերի, 2016

Կուբայի խորհրդարանը արգելել է օգտագործել երկրի հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստորյի անունը փողոցներ կամ այլ օբյեկտներ անվանելու համար, ինչպես նաև նրա անունով պարգևներ և տիտղոսներ անվանելը, հայտնում է BBC-ն:

Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն նշել է, որի իր եղբայրը հանդես էր գալիս անհատի պաշտանմունքի դեմ, և այդ օրենքը համապատասխանում է նրա կամքին:

Ֆիդել Կաստորն մահացել է 2016 թվականի նոյեմբերի 26-ին: Կուբայի հեղափոխության առաջնորդն երկիրը ղեկավարել է մոտ 50 տարի: 2008 թվականին առողջական խնդիրների պատճառով նա իր լիազորությունները փոխանցել էր եղբորը՝ Ռաուլին:

 


© armedia.am