Կուբայի խորհրդարանը արգելել է օգտագործել երկրի հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստորյի անունը փողոցներ կամ այլ օբյեկտներ անվանելու համար, ինչպես նաև նրա անունով պարգևներ և տիտղոսներ անվանելը, հայտնում է BBC-ն:
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն նշել է, որի իր եղբայրը հանդես էր գալիս անհատի պաշտանմունքի դեմ, և այդ օրենքը համապատասխանում է նրա կամքին:
Ֆիդել Կաստորն մահացել է 2016 թվականի նոյեմբերի 26-ին: Կուբայի հեղափոխության առաջնորդն երկիրը ղեկավարել է մոտ 50 տարի: 2008 թվականին առողջական խնդիրների պատճառով նա իր լիազորությունները փոխանցել էր եղբորը՝ Ռաուլին: