Իրաքի զինվորականներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Մոսուլի մեծ մասը: Այյս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ Ալ-Ջաֆարին։
«Այժմ Մոսուլի մեծ մասը, ինչպես նա դրա շրջակայքը, որոնք մտնում են Նայնավա նահանգի մեջ, ազատագրված են։ Ընդհանուր առմամբ 60 շրջաններից 45-ը»,-հայտարարել է նախարարը։
Մոսուլի ազատագրման գործողությունը, որը 2014 թվականից գտնվում է ԻՊ վերահսկողություն ներքո, մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերի 17-ին։ Քաղաքի ազատագրման օպերացիան իրականացնում են Իրաքի ուժային գերատեսչությունները՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ։