ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:14     29 դեկտեմբերի, 2016

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ռազմական Apache ուղղաթիռ է կործանվել, հայտնում է KHOU հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ ուղղաթիռն ընկել է Գալվեսթոն ծոցը: Ուղղաթիռում եղել են երկու զինծառայող, ովքեր մահացել են:

ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հաստատել է ավիաաղետի մասին տեղեկությունները: 


© armedia.am