ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ռազմական Apache ուղղաթիռ է կործանվել, հայտնում է KHOU հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ ուղղաթիռն ընկել է Գալվեսթոն ծոցը: Ուղղաթիռում եղել են երկու զինծառայող, ովքեր մահացել են:
ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հաստատել է ավիաաղետի մասին տեղեկությունները: