Իսրայելում Նեթանյահուի նկատմամբ հետաքննություն կսկսվի

15:40     29 դեկտեմբերի, 2016

Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիտը հանձնարարել է ոստիկանությանը քրեական հետաքննություն սկսել երկու գործերով, որոնք կապված են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, հայտնում է Reuters գործակալությունը։ Չի հստակեցվում, թե ինչ գործով է վարչապետի նկատմամբ հետաքննություն սկսվում, սակայն   լրատվամիջոցների հաղորդմամբ խոսքը կաշառակերության և մեքենայությունների մասին է:

Դեկտեմբերի սկզբին հայտնի էր դարձել Նեթանյահուի կնոջ հարցաքննության մասին՝ բյուջետային միջոցները անձնական կարիքների համար օգտագործելու կասկածանքով: Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վարչապետի կնոջը հարցաքննել էին մոտ 10 ժամ:


© armedia.am