Սև ծովում կործանված Տու-154 ինքնաթիռի երրորդ սև արկղը, որը գտվնում էր օդանավի պոչամասում, վնասված է: Ինչպես հաղորդում է TACC-ը, այս մասին հայտնել են ուժային կառույցների աղբյուրները:
«Երրորդ սև արկղից մնացել է միայն ժապավենը, ինչը վկայում է դրա ջախջախման մասին»,- ասել է աղբյուրը:
Նշենք, որ ինքնաթիռի երկու սև արկղերը՝ այդ թվում նաև հիմնականը, հայտնաբերվել էին ավելի վաղ: Նրանք ուղարկվել են Մոսկվա վերծանման: Փրկարարներին այս պահի դրությամբ հաջողվել է ավիավթարի զոհերից միայն 19-ի մարմինը:
ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղևորվում էր Սիրիա, դեկտեմբերի 25-ի առավոտյան կործանվել է Սև ծովում: Հաղորդվում է, որ Տու-154-ի կործանման վայրում հիմնական որոնողական աշխատանքներն ավարտված են: