Պաղեստինը հայտնել է Իսրայելի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը

14:13     29 դեկտեմբերի, 2016

Պաղեստին առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Իսրայելի հետ բանակցությունները: Նշվում է սակայն, որ Պաղեստինը նման քայլի պատրաստ է գնալ միայն այն դեպքում, երբ Իսրայելը դադարեցնի պաղեստինյան տարածքում՝ այդ թվում նաև արևելյան Երուսաղեմում, հրեական բնակավայրերի շինարարությունը, փոխանցում է AP-ն:

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը նոր զարգացում է ստացել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, որով պահանջում է Իսրայելից դադարեցնել Պաղեստինի օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը: Սա կտրուկ բացասական արձագանք առաջացրեց Իսրայելում: Վերջինս արդեն սահմանափակել է բանաձևի օգտին քվեարկած պետությունների հետ հարաբերությունները:


© armedia.am