ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ըավելի շատ խնդիրներ է ստեղծում, քան լուծում դրանք, գրում է The Washington Post-ը:
«ՄԱԿ-ն այնքան մեծ պոտենցիալ ունի, բայց նա իրեն չի արդարացնում: Ե՞րբ եք դուք տեսել, որ ՄԱԿ-ը խնդիրներ լուծի: Նման բան չի եղել, այն ստեղծում է խնդիրներ», - նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ եթե ՄԱԿ-ը չարդարացնի իր պոտենցիալը, «դա կլինի ժամանակի և գումարների վատնում»:
Ավելի վաղ Թրամփը ՄԱԿ-ն անվանել էր լավ ժամանակ անցկացնելու համար ակումբ: