Երևան-Երասխավան ճանապարհին այսօր առավոտյան վթարի ենթարկված «Lexus»-ում եղել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, գեներալն ու նրա վարորդը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։