ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել, որում հայտնում է, որ հակառակորդն այսօր իրականացրած դիվերսիոն գործողության ժամանակ կորցերել է մինչև 7 զինծառայող: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանդարտ է։ Հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ ՀՀ ԶՈւ-երի կողմից իրականցվում են որոնողական-մաքրման աշխատանքներ։ ՀՀ ԶՈւ-երում վիրավորներ չկան։ Նման իրավիճակում դիրքերի կորստի մասին և այլ ապատեղեկատվություններ տարածելը առնվազն... լավ բան չի։
Հ.Գ. Ինչեր պետք է լինեն, որ հասկանաք ճիշտ աշխատել այս իրավիճակներում???»: