Պուտինը հայտարարել է Սիրիայում հրադադարի մասին

16:55     29 դեկտեմբերի, 2016

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ  Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել երկրի տարածքում հրադադար սահմանելու և խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։

Պուտինի խոսքերով Սիրիայում երեք փաստաթուղթ է ստորագրվել: Առաջին փաստաթուղթը ստորագրվել է Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության միջև Սիրիայի տարածքում հրադադար հաստատելու մասին։ Երկրորդ փաստաթուղթը հրադադարի ռեժիմի վերահսկման համալիր միջոցների վերահսկման մասին է։ Երրորդ փաստաթուղթը վերաբերում է Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ խաղաղ բանակցություններին։

Միևնույն ժամանակ Պուտինը ընդգծել է, որ Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունները բավականին փխրուն են, և դրանց պետք է վերաբերել մեծ զգուշավորությամբ:

Հաղորդվում է, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն դեկտեմբերի 30-ին կեսգիշերին:


© armedia.am