Դեկտեմբերի 29-ին Դամասկոսում կրկին գնդակոծվել է ՌԴ դեսպանատունը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի դեսպանատան վրա հերթական հարձակումն անթույլատրելի է ու արժանի է վճռական դատապարտման», - ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ չպետք է թույլատրել ծայրահեղականներին խախտել հրադադարի ռեժիմը, որի շուրջ համաձայնության են եկել հակամարտության կողմերը Սիրիայում: