Դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում տարբեր հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
Անհրաժեշտ դեպքերում դիմելով նաև պատասխան քայլերի, ՊԲ-ի դիրքապահ ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը և հստակորեն կրում մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: