Հայ-ադրբեջանական սահմանին գիշերն անցել է համեմատաբար հանգիստ ու վերահսկելի։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։
«Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ ու վերահսկելի։ Ընդհանուր առմամբ հնչել է մոտ յոթ տասնյակ կրակոց հրաձգային զենքերից։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Բարի ծառայություն մեր բանակին»,- գրել է Հովհաննիսյանը։