Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես արձագանքել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած դիվերսիոն փորձի վերաբերյալ մեկնաբանության մեջ հնչած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպմանը, փոխանցում է Թերթ.ամ-ը:
«Կոչ ենք անում կողմերին շարունակել հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին՝ պահպանելով հրադադարի ռեժիմը և անմիջապես ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու նպատակով»,- պատասխանելով ադրբեջանական APA լրատվական գործակալության հարցմանը՝ նշել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից արված հայտարարությանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ կերպով ամրագրված է Երևանում 2016թ.-ի հոկտեմբեր 14-ին համատեղ արված հայտարարության մեջ»,- նշված է հայտարարության մեջ: