Բակո Սահակյանն այցելել է Թալիշ գյուղ

18:28     31 դեկտեմբերի, 2016

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին և ներկա գտնվել գյուղում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին տոների կապակցությամբ՝ մաղթելով ամենայն բարիք:


© armedia.am