ՄԱԿ-ի նոր՝ 9-րդ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հունվարի 1-ից ստանձնել է իր պաշտոնը՝ հաջորդելով Բան Կի Մունին:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատանքը նա սկսել է խաղաղության կոչով:
Անտոնիո Գուտերեշը խնդրել է միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել բռնությունը, արյունահեղությունը և պատերազմը անցյալում թողնելու համար:
«Խաղաղությունը պետք է լինի մեր նպատակը և մեր ուղեցույցը», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: