ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երեքշաբթի պաշտոնապես ստանձնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Բան կի-Մունին: Նորանշանակ գլխավոր քարտուղարը հայտարարել է տարաձայնությունների հաղթահարման համար կազմակերպության անդամների հետ երկխոսության անհրաժեշտության մասին ։
«Հրաշքներ չեն լինում, և մեզ համար մեր նպատակներին հասնելու միակ միջոցը որպես թիմ աշխատելն է»,-հայտարարել է ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարն իր առաջին աշխատանքային օրը։
«Դա մեզնից մեծ ջանքեր կպահանջի, ինչպես նաև լուրջ երկխոսություն անդամ-պետությունների հետ»,-ասվում է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հայտարարությունում։ Նա հավելել է, որ շատ կարևոր է ինչպես նվաճումները, այնպես էլ կազմակերպության ձախողումները ճանաչելը։