ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Փասադենա քաղաքում Վարդերի շքերթ է անցկացվել, որին նաև հայկական թիմ է մասնակցել, հայտնում է Sputnik-Արմենիան:
Գեղեցիկ ու յուրօրինակ վարդասայլերի մրցույթն այս տարի անցկացվել է 128-րդ անգամ:
Հայերի ներկայացրած վարդասայլը հաղթել է Past Presidents անվանակարգում:
Հայ-ամերիկյան Վարդասայլի ընկերակցության (American Armenian Rose Float Association) ֆեյսբուքյան էջում նշված է, որ hայկական վարդասայլն այս մրցանակը նվաճել է ծաղկային և ոչ ծաղկային նյութերն ամենանորարար մեթոդներով օգտագործելու համար:
Հայկական վարդասայլի պատրաստության համար օգտագործվել է 25.000 ճերմակ վարդ՝ Արարատ լեռը խորհրդանշող պատկերը ծածկելու համար, 60-65.000 զանազան ծաղիկներ՝ Արցախի հովատակի պատկերը զարդարելու համար:
Վարդերի շքերթն անցկացվել է հունվարի 2-ին: