ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով Հանրապետության տարածքում հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի հունվարի 6-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում հունվարի 6-10-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: