Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայերեն է շնորհավորել Սուրբ ծնունդը։
Կվիրիկաշվիլիի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մեր հայ համաքաղաքացիներին և եղբայրական հայ ժողովրդին շնորհավորում եմ Քրիստոսի Սուրբ Ծննդեան և Աստուածյայտնութեան Տօնի առթիվ:
Գովարժան է, որ մենք պահպանել ենք բարեկամությունն ու եղբայրությունը, որոնք դարերով են շարունակվում: Համոզված եմ , որ վրացիներն ու հայերը սիրով ու հարգանքով շարունակելու ենք համակեցությունն և ավելի ամրապնդելու ենք մեր երկրներին: Մաղթում եմ բոլորին խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ»։