Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ 2017-ն անցած տարվանից լավն է լինելու։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահը Նովգորոդի ձկնորսների հետ հանդիպման ժամանակ։
«Առանց ձեր աջակցության ոչ մի հաջողություն չի կարող լինել»,- շեշտել է Պուտինը։
Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահին պատմել են մի քանի զվարճալի ձկնորսական պատմություններ, ինչպես նաև քննարկվել են ձկնապուրի պատրաստման բաղադրատոմսերը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Նշվում է նաև, որ ձկնորսները Պուտինին հրավիրել են գարնանային ձկնորսության։
«Հիմա ի՞նչ, պատրաստվենք գարնանային ձկնորսությա՞նը»,- ասել է Պուտինը։