Հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 650 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: