Ֆլորիդայի հրաձիգին մեղադրանք է ներկայացվել

14:25     8 հունվարի, 2017

ԱՄՆ դաշնային դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի օդանավակայանում հրաձգության կասկածյալ իրաքյան պատերազմի վետերան, 26-ամյա էստեբան Սանտյագոյին. նրան ցմահ բանտարկություն կամ մահապատիժ է սպառնում, հայտնում է The Associated Press-ը:

Նշենք, որ Ֆորտ-Լոդերդեյլի օդանավակայանում հունվարի 6-ին տեղի ունեցած հրաձգության պատճառով զոհվել էր 5 մարդ, վիրավորվել՝ 37-ը:

Դեռևս հատուկ ծառայությունները դժվարանում են պատասխանել, թե արդյոք տեղի ունեցածը ահաբեկչություն էր, թե՝ ոչ: Չի բացառվում, էր Սանտյագոն հոգեկան խանգարում է ունեցել:


© armedia.am