Ստամբուլում և մոտակա քաղաքներում էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները ծագել են ԱՄՆ-ից իրականացվող կիբերհարձակումների հետևանքով: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը` մեկնաբանելով երկրի էներգահամակարգի անբավարար աշխատանքը:
«Հունվարի 6-ին մենք ենթարկվել ենք լուրջ կիբերհարձակման ԱՄՆ-ի կողմից: Այդ հարձակումները էներգետիկայի նախարարության վրա իրականացվել են պարբերաբար, սակայն մենք հետ ենք մղել բոլոր հարձակումները»,- նախարարի խոսքը մեջբերում է Turkish Minute-ը: