Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մտադիր չէ տեղափոխվել զրահապատ մեքենայով, չնայած գիտակցում է, որ իրեն կարող է վտանգ սպառնալ, փոխանցում է utro-ru-ն:
Ի տարբերություն իր նախորդների, Ֆրանցիսկոսն արտասահմանյան երկրներում երթևեկում է սովորական մեքենաներով:
«Ես տեղյակ եմ հնարավոր ռիսկերից: Հնարավոր է՝ ես անխոհեմ եմ, բայց պետք է ասեմ, որ ընդհանրապես չեմ վախենում ինձ համար, սակայն մշտապես անհանգստանում եմ այն մարդկանց անվտանգության համար, ովքեր ուղեկցում են ինձ,- պատմել է Պապը իտալացի լրագրող Անդրեա Տորնիելլիի «Ճանապարհորդություն» գրքի նախաբանում:
Պապի խոսքով, իր և ժողովրդի մեջ չեն կարող շատ խոչընդոտներ լինել:
2017թ. Հռոմի Պապը նախատեսում է այցելել Պորտուգալիա, Հնդկաստան ու Բանգլադեշ: