ՀՀ հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով տոնական օրերին սահմանում տիրող իրավիճակին, ասաց, որ տոնական օրերին սահմանին հարաբերականորեն առավել հանգիստ է եղել, սակայն դա չի նշանակում, որ հրադադարի խախտում չի եղել, Tert.am-ը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ հակառակորդը շարունակում է պարբերաբար կրակ արձակել, դա հիմնականում չթիրախավորված, ընդհանուր ֆոնային կրակ է:
Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին, Վիգեն Սարգսյանն ասաց. «Մեր զինված ուժերը թիրախային արձագանքում են միայն այն դեպքերում, երբ թիրախ խոցելու անհրաժեշտություն կա»:
Վիգեն Սարգսյանը նաև նշեց, որ հայկական կողմի քաղաքական մոտեցումն այն է, որ զինադադարի ցանկացած խախտում միջազգային պարտավորության խախտում է, ինչին պետք է ռազմական գնահատական տալ: