Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 420 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: