Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպանատունը ներողություն է խնդրել իր աշխատակից Շաի Մասոտի խոսքերի համար, հայտնում է Корреспондент:
Վերջինս բրիտանացի պաշտոնյայի հետ զրույցում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին անվանել էր «հիմար», ինչպես նաև կոչ էր արել «շարքից հանել» ԱԳ փոխնախարար Ալան Դունկանին, ով հանդես էր եկել պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի շինարարության քննդատությամբ: