ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտնել է նախագահի պաշտոնում կայացրած իր «ամենաբարդ որոշումը»։
«Ամենադժվար որոշումը ես ընդունել եմ նախագահի պաշտոնում աշխատանքի սկզբում, երբ հրամայել եմ ևս 30 հազար զինվոր ուղարկել Աֆղանստան՝ հանդիսանալով մարդ, ով ցանկացել է վերջ տալ այլ երկրներում ամերիկացի զինվորականների լայն ներկայությանը»,-ասել է նա։ Պետության ղեկավարը հիշեցրել է, որ մշտապես համարել է Իրաքում ԱՄՆ արշավը սխալ և կարծել, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել հենց Աֆղանստանի վրա։