Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում «Լա Լա Լենդ» տրագիկոմեդիան հաղթող է ճանաչվել 7 անվանակարգերում՝ ստանալով ոսկե գլոբուսներ լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ, լավագույն սցենար, լավագույն երաժշտություն և լավագույն երգ անվանակարգերում: Ֆիլմի ռեժիսոր Դեմիեն Շազելը ոսկե գլոբուսի է արժանացել «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում, իսկ դերասաններ Ռայան Գոսլինգը և Էմմա Սթոունը, ովքեր «Լա-լա լենդում» խաղացել են գլխավոր դերերը, հաղթել են «Տղամարդու/ կնոջ լավագույն դեր մյուզիքլում կամ կատակերգությունում»:
Հայտնի է, որ Բարի Ջենկինսի «Լուսնի լույս» ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակ է նվաճել «լավագույն դրամա» անվանակարգում։ Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել բրիտանական թագավորական ընտանիքի մասին պատմող «Թագը»: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Zootopia»-ն: