Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է գնաճի ֆոնին 50 տոկոսով նվազագույն աշխատավարձի մակարդակի բարձրացման մասին, հայտնում է globovision.com-ը:
«Ես ցանկանում եմ ասել, որ հունվարից թոշակները և նվազագույն աշխատավարձերը կլինեն 40.638 բոլիվարի չափով, իսկ հաշվի առնելով հիմնական մթերային զամբյուղի գնման համար 63.720 բոլիվարի ցուցանիշը՝ նվազագույն եկամուտը կհասնի 104.358 բոլիվարի»,- ասել է նա:
Այսպիսով, «սև շուկայի» փոխարժեքով, որը կազմում է 1 դոլարի դիմաց 3,3 հազար բոլիվար, Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կհասնի մոտ 31 դոլարի:
Նշվում է, որ վերջին տարվա ընթացքում սա արդեն նվազագույն աշխատավարձի հինգերորդ բարձրացումն է Վենեսուելայում: